Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը
Արգանդի վզիկի քաղցկեղն արգանդի վզիկի շրջանում չարորակ նորագոյացություն է: Մասնագետները տարբերում են տվյալ հիվանդության երկու հիմնական տեսակ՝ ադենոկարցինոմա և տափակ բջջային քաղցկեղ:
Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 500 հազար կնոջ մոտ առաջին անգամ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, և 280 հազար կին մահանում է այս հիվանդությունից:
Ինչու՞մ է կայանում արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը
Գլխավոր խնդիրն այն է, որ տվյալ հիվանդությունը վաղ շրջանում ընդհանրապես որևէ կերպ չի դրսևորվում: Արգանդի վզիկի քաղցկեղը կամ նախաքաղցկեղային վիճակը կարելի է հայտնաբերել միայն բժիշկ-գինեկոլոգի մոտ զննման ժամանակ: Հաճախ կինը սխալմամբ կարծում է, որ եթե ոչինչ չի անհանգստացնում, ապա բժշկին դիմելու կարիք չկա, իսկ ժամանակին հիվանդությունը չհայտնաբերելու դեպքում հետևանքները կարող են ծանր լինել: Հիվանդության ախտանիշները կարող են արտահայտվել արգանդի վզիկի քաղցկեղի վերջին փուլում միայն, երբ հաջող բուժման և ապաքինման հավանականությունը շատ փոքր է:
Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները բոլոր կանանց կոչ են անում կանոնավոր հաճախել բժշկի և բջջաբանական հետազոտություն անցնել:
Բացի այդ, արգանդի վզիկի քաղցկեղը վտանգավոր է նաև նրանով, որ հիմնականում ախտահարում է պտղաբեր տարիքում գտնվող` 35-55 տարեկան երիտասարդ կանանց: Զգալիորեն հազվադեպ՝ միայն 20% դեպքերում, այս հիվանդությունը հայտնաբերվում է 65 տարեկանն անց կանանց մոտ: Ավելի երիտասարդ կանանց մոտ` մինչև 35 տարեկան, ևս այն հարաբերականորեն հազվադեպ է հանդիպում:
Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման պատճառները
Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգները նշում են, որ գնալով ավելի են «երիտասարդանում» այն հիվանդները, որոնց մոտ արգանդի վզիկի դիսպլազիա (նախաքաղցկեղային վիճակ), կամ արգանդի վզիկի քաղցկեղի բազմաբնույթ ձևեր են հայտնաբերվում: Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված է կամ նրանով, որ ժամանակակից աղջիկները շատ շուտ են սկսում սեռական կյանքով ապրել՝ հաճախ անտեսելով հակաբեղմնավորման պատնեշային եղանակները, կամ կյանքի տեմպով, որը ոչ մի կերպ չի ենթադրում սթրեսների, անքնության և առողջության վրա բացասաբար ազդող այլ գործոնների բացակայություն:
Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառ է մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ): Գոյություն ունի ՄՊՎ հսկայական քանակություն, սակայն հենց թիվ 16 և 18 տեսակներն են պայմանավորում դրսևորվող ուռուցքի տարատեսակը: Թիվ 16 տեսակով վարակման հետևանքով զարգանում է տափակ բջջային քաղցկեղ, իսկ թիվ 18 տեսակն առաջացնում է ադենոկարցինոմա:
ՄՊՎ-ով վարակման պահից մինչև չարորակ ուռուցքի զարգացումը կարող է տարիներ տևել:
Գոյություն ունեն նաև այլ ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը.
- սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն կամ զուգընկեր, ով հաճախակի փոխում է իր զուգընկերներին,
- սեռական կյանքի վաղ սկիզբ,
- տարբեր սեռավարակներ (քլամիդիոզ, գոնոռեա, սիֆիլիս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ),
- մեծ քանակությամբ ծննդաբերություններ (5-ից ավելի),
- թույլ իմունիտետ կամ իմունային անբավարարության առկայություն (օրինակ, օրգանի փոխպատվաստումից կամ տարած քիմիաբուժությունից հետո),
- նախկինում կրած կրծքագեղձերի, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ,
- ծխելը:
Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման փուլերը
Արգանդի վզիկի քաղցկեղը «ոչնչից» և հանկարծակի չի առաջանում:
Մասնագետները տարբերում են հիվանդության զարգացման հետևյալ փուլերը.
- արգանդի վզիկի նորմալ էպիթել,
- էպիթելի դիսպլազիա (թեթև, չափավոր, ծանր),
- ներէպիթելային քաղցկեղ (կամ քաղցկեղ 0 շրջանում, ոչ ինվազիվ քաղցկեղ),
- միկրոինվազիվ քաղցկեղ,
- ինվազիվ կամ կլինիկորեն արտահայտված քաղցկեղ:
Ինչպես ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը
Արգանդի վզիկի նախաքաղցկեղային հիվանդությունները (դիսպլազիա), ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղը, հաճախ ոչ մի կերպ չեն արտահայտվում վաղ շրջանում: Հազվադեպ կարող է լինել մուգ շագանակագույն կամ արյունային արտադրություն, երբեմն աննշան ցավ սեռական հարաբերությունից հետո: Սակայն որևէ հստակ ախտանիշ, որը կվկայի ուռուցքային հիվադության մասին, վաղ շրջանում չի լինում: Անհանգստացնում և ակնհայտ գանգատներ առաջացնում է հասուն ուռուցքը, որն արդեն ներաճել է հարևան օրգաններ: Համապատասխանաբար ի հայտ են գալիս ճնշող, ձգող ցավեր շեքի շրջանում, միզարձակման և կղազատման խանգարում:
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշում
Եթե փորձենք հասկանալ, թե որն է արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշման գլխավոր խնդիրը, ապա պատասխանը կլինի անսպասելի. որևէ խնդիր չկա: Գինեկոլոգին կանոնավոր այցելելու, սովորական բջջաբանական հետազոտություն իրականացնելու դեպքում որևէ ուռուցքաբանական հիվանդություն տեսադաշտից դուրս չի մնա: Իսկ ահա սեփական առողջության համար ժամանակի մշտական անբավարարության, կանխարգելիչ զննումներն անտեսելու դեպքում, կամ արդեն հիվանդության ախտորոշումից հետո նշանակված բուժման նկատմամբ վախը և արհամարհանքը անպայման խնդիրներ կստեղծեն:
Նախաքաղցկեղային փոփոխությունների (դիսպլազիա) և սկզբնական շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերմանն օգնում է արգանդի վզիկի և պարանոցային խողովակի մակերեսից քսուկի բջջաբանական հետազոտությունը:
Կարևոր նշանակություն ունի նաև կոլպոսկոպիան, որը բժշկին հնարավորություն է տալիս մանրամասն զննել արգանդի վզիկը և 90% դեպքերում հայտնաբերել դիսպլազիան, ինչը կարող է գնահատվել որպես նախաքաղցկեղային վիճակ:
Անկախ բջջաբանական հետազոտության տվյալներից՝ արգանդի վզիկի քաղցկեղի կասկածի դեպքում, իրականացվում է բիոպսիա արգանդի վզիկի բոլոր կասկածելի հատվածներից:
Հետազոտման եղանակներից է նաև պարույրաձև համակարգչային տոմոգրաֆիան կրկնակի կոնտրաստավորումով:
Արգանդի վզիկի քաղցկեղի բուժումը
Արգանդի վզիկի քաղցկեղի փուլով պայմանավորված` ընտրվում է բուժում, երբեմն` համակցված:
Հնարավոր է արգանդի վզիկի կոնիզացիայի իրականացում՝ արգանդի վզիկի ախտահարված շրջանի հեռացում:
Հաճախ նշանակվում է վիրահատական բուժում՝ արգանդի վզիկի, արգանդի, ավշային հանգույցների և որոշ դեպքերում նույնիսկ հավելումների հեռացում:
Քիմիա-ճառագայթային բուժումը կարող է բուժման ինքնուրույն կամ լրացուցիչ եղանակ լինել՝ որպես հետվիրահատական բուժում:
Բրախիթերապիան արգանդի վզիկի տեղային ճառագայթման եղանակ է և հաճախ արմատական ճառագայթային բուժման կուրսի մի մասն է:
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն առաջին հերթին ենթադրում է ՄՊՎ-ով վարակման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներ: Պահպանակների կանոնավոր կիրառումը զգալիորեն նվազեցնում է սեռավարակներով, այդ թվում ՄՊՎ-ով վարակման ռիսկը: Ապացուցված է, որ հակաբեղմնավորիչների պատնեշային մեթոդներն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում են 60%-ով: Բացի այդ, կարելի է հետաձգել սեռական կյանքի սկիզբը, սահմանափակել սեռական զուգընկերների քանակը, ինչպես նաև հրաժարվել ծխելուց:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն